Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Առաջին կին տեղերագնացը Լուսին կթռչի 2024-ին

Առաջին կին տեղերագնացը Լուսին կթռչի 2024-ին
29.09.2020 | 23:37

ՆԱՍԱ-ի ղեկավար Ջիմ Բրայդենստայնը հայտարարել է, որ առաջիկայում պլանավորում են Լուսին տիեզերագնացներ ուղարկել: Այս մասին տեղեկացնում է BBCNews-ը:
«28 մլն դրամ արժողությամբ «Արտեմիս» ծրագրի շրջանակներում ՆԱՍԱ-ն մտադիր է մեկ կնոջ և մեկ տղամարդու ուղարկել Լուսին: Ի դեպ, վերջին անգամ նման բան գրանցվել է 1972-ն»,- գրում է աղբյուրը՝ ընդգծելով, որ գործակալությունը ծրագրի իրականացման համար կոնկերտ ժամանակահատված չի նշում:


Լրատվականը սակայն, հղում անելով ներքին աղբյուրին, մանրամասնում է, որ ՆԱՍԱ-ն ծրագիրը մտադիր է 2024-ին իրագործել:
«Ծրագիրը կյանքի կոչելու համար 3 մլրդ դոլարից ավելի գումար է հատկացնելու նաև ԱՄՆ Կոնգրեսը: Տիեզերագնացներն, ըստ երևույթին, ճանապարհորդելու են «Ապոլոն» առաքելության ժամանակ կիրառված Orion անվանմաբ տիեզերանավով»,- հստակեցնում է BBC-ն:


Հիշեցնենք, որ այս տարվա օգոստոսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ պատմության մեջ առաջին անգամ կին տիեզերագնացը Լուսին կուղևորվի ԱՄՆ-ից:
«Տիեզերքում ամերիկյան առաջնորդության նոր դարաշրջան ենք սկսում, ԱՄՆ-ն Լուսին կուղարկի առաջին կին տիեզերագնացին, և նա կլինի առաջինը, որը Մարսի վրա կբարձրացնի երկրի դրոշը»,- հայտարարել էր ԱՄՆ նախագահը:

Դիտվել է՝ 11896

Մեկնաբանություններ